20 հոկտեմբերի 2020 - 16:19 AMT
Արցախ է տարվել Աշոտ Երկաթի խաչը

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է տարվել Հայոց բանակի Աշոտ Երկաթի խաչը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը։

Խաչի մեջ են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները։

Հոկտեմբերի 20-ին այդ խաչով արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը հոգևորականների հետ միասին, գնդերեցների մասնակցությամբ օրհնել է հայոց աշխարհի չորս կողմերը և Հայոց բանակը՝ ի նպաստ խաղաղության և հայոց հաղթանակի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։