Ամերիկյան The Livingston Group լոբբիստական և DLA Piper իրավաբանական ընկերությունները խզել են կապերն Ադրբեջանի հետ։
Ըստ Foreign Lobby-ի՝ հոկտեմբերի 13-ին Livingston Group-ը դադարեցրել է իր գրանցումը որպես Ադրբեջանի օտարերկրյա ներկայացուցիչ, իսկ DLA Piper-ը հոկտեմբերի 16-ին խզել է պայմանագիրն Ադրբեջանի պետական երկաթուղային օպերատորի հետ։
DLA Piper-ի պայմանագիրն ուղիղ կապված էր ադրբեջանական նավթի տեղափոխման հարցերի և Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սանկցիաները շրջանցելու փորձերի հետ։
Ավելի վաղ ԱՄՆ-ում հայկական համայնքը արշավ է սկսել՝ թիրախավորելով Բաքվի համար աշխատող լոբբինգի և PR ընկերություններին, որպեսզի նրանք հրաժարվեն Ադրբեջանի «արյունոտ փողերից»։
Մինչ այս Բաքուն ԱՄՆ-ում օգտվում էր լոբբիստական 6 ընկերության ծառայությունից։ 2019-ին երկիրը լոբբինգի վրա ծախսել է $1․3 միլիոն։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։
Կարդացեք նաև՝ Ինչպես է ադրբեջանական լոբբիստական ցանցը Վաշինգտոնում առաջ տանում ԼՂ հարցով Բաքվի դիրքորոշումը