Հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան ադրբեջանցիները հերթական անգամ հրթիռակոծել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու»,-գրել է նա։
Հոկտեմբերի 23-ին ավելի վաղ կրկին հայտարարվել էր, որ Արցախի Ստեփանակերտ և Մարտունի քաղաքները ռմբակոծվում են:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։