24 հոկտեմբերի 2020 - 13:50 AMT
Շոն Փեն․ Թրամփի ընկեր Էրդողանը հայերին սպանում է մեր տրամադրած զենքով

Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին թվիթերյան իր միկրոբլոգում դժգոհություն է հայտնել նաև ամերիկացի դերասան Շոն Փենը։

«Քանի դեռ մեզանից շատերը ձեռքերը ծալած նստած են, (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփի ընկեր (Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ) Էրդողանը հայերին սպանում է զենքով, որը մենք ենք նրան տրամադրել։ Սա չէ Ամերիկան: (Ջո) Բայդենն Ամերիկայի նոր վերածննդի կողմակից է»,- գրել է Փենը:

Բայդենն ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկանծուն է և գործող նախագահ Թրամփի հիմնական մրցակիցը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։