21 փետրվարի 2009 - 12:28 AMT
Հայաստանի ԱԳ փոխնախարար է նշանակվել Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան Կարինե Ղազինյանը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում: Նախագահի մեկ այլ հրամանագրով, Կարինե Ղազինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Կարինե Ղազինյանը նշանակվել է Գեղամ Ղարիբջանյանի փոխարեն, որն այժմ զբաղեցնում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: