26 հոկտեմբերի 2020 - 12:33 AMT
Հազարավոր սիրիահայեր Հալեպում հաջակցություն Արցախի բողոքի ակցիա են արել

Ավելի քան 3000 սիրիահայ Հալեպում հոկտեմբերի 25-ին ակցիա է իրականացրել՝ ի զորակցություն Արցախի և դրա նկատմամբ թուրք-ադրբեջանական ոտնձգությունների դեմ։

«Գանձասար» պարբերականի փոխանցմամբ՝ հավաքը կազմակերպել են Քրիստափոր ուսանողական միությունը, Հայ Դատի հանձնախումբը և Սիրիայի երիտասարդաց միությունը։

Նշվում է, որ հայ երիտասարդները բողոքի կանչերով դիմում էին աշխարհին, ինչպես նաև օգտագործում «Արցախը Հայաստան է», «Վերջ ցեղասպանությանը», «Հաղթելու ենք» կարգախոսները։

Արաբերենով և հայերենով ելույթներ են ունեցել ինչպես հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ, այնպես էլ սիրիական կուսակցությունների ներկայացուցիչները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։