27 հոկտեմբերի 2020 - 14:38 AMT
Աշտարակում քաղաքացիներն արգելել են թուրքական բեռնատարների շարժը․ Դրանք ոստիկանություն են տարվել

Հոկտեմբերի 27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի վարչական տարածքում մի խումբ քաղաքացիներ նկատել են թուրքական համարանիշերով մի քանի բեռնատար, կանգնեցրել են դրանք և արգելել տեղաշարժը։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը՝ նշելով, որ քաղաքացիները մատնանշել են Արցախի պատերազմին թուրքական հանցավոր ներգրավվածությունը և այդ բեռնատարերից բխող հնավոր վտանգը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները և բեռնատարերը տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին՝ հանգամանքները պարզելու։

Արցախում սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմում Ադրբեջանն ունի Թուրքիայի քաղաքական և ռազմական լիակատար աջակցությունը։ Ադրբեջանի օգտագործման են տրված թուրքական F-16 կործանիչներ և Bayraktar անօդաչուներ։ Բացի այդ, Անկարայի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի մարտերին մասնակցելու համար Ադրբեջան են տեղափոխվել սիրիացի ահաբեկիչ-զինյալներ։

Կառավարության որոշմամբ Հայաստանում 2020-ի դեկտեմբերի 31-ից ժամանակավորապես արգելվել է թուրքական ապրանքների ներմուծում և իրացումը։