27 հոկտեմբերի 2020 - 17:25 AMT
էռնեկյանը $3.5 մլն կնվիրաբերի «Հայաստան» հիմնադրամին

Արգենտինահայ գործարար, բարերար և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո էռնեկյանը $3.5 մլնկնվիրաբերի«Հայաստան» հիմնադրամին։ Նա արդեն փոխանցել է 1 միլիոն 200 հազար դոլար, առաջիկայում կփոխանցվի նաև գումարի մնացած մասը:

Էռնեկյանը միացել է «Մենք ենք մեր սահմանները» համազգային շարժմանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Տարիներ շարունակ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին է: Շնորհակալ ենք», - գրել է Արշամյանը:

«Մենք ենք մեր սահմանները» համազգային շարժման արդյունքում արդեն 150 մլն դոլարից ավելի է հանգանակվել։

Գործարար Էռնեկյանը Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար արժանացել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչման։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ անելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):