Հայաստանում հոկտեմբերի 28-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 82,651-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2241-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան ևս 26 դեպք կա, 21-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1243 դեպք կա, այլ պատճառով՝ 352։
Ապաքինվել է ևս 694 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 52,508 է, փաստացի բուժվողներինը՝ 28,548 է։
Մեկ օրում թեստավորվել է 4695 մարդ։ Ընդհանուր առմամբ, 387,633 թեստ է արվել։
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։