23 փետրվարի 2009 - 16:36 AMT
Մեսխեթցի թուրքերը կարող են երկակի քաղաքացիություն ստանալ
Թուրքիայի խորհրդարանը թուրք-ախըսկաներին (մեսխեթցի թուրքերը ) երկակի քաղաքացիության իրավունք հատկացնելու մասին որոշում է ընդունել: Այդ մասին հաղորդել է Աշխարհի թուրք-ախըսկաների միության նախագահ, Ղազախստանում թուրք-ախըսկաների Ազգային կենտրոնի ղեկավար Զիյաադին Իսմիհանօղլուն:

Նրա խոսքով, երկակի քաղաքացիության իրավունքը կարող է հատկացվել «Թուրքական քաղաքացիության մասին» օրենքին համապատասխան, ներկայացրած փաստաթղթերի ստուգումից հետո` վեց ամսվա ընթացքում, հաղորդում է Trend News ադրբեջանական գործակալությունը:

1944թ. թուրք-ախըսկաները բռնի ուժով Վրաստանի իրենց տարածքներից տեղահանվեցին Ղազախստան, Ղրղզստան եւ Ուզբեկստան: