3 նոյեմբերի 2020 - 19:57 AMT
ՊԲ. Արևելքում 2 տանկ է խոցվել, 1 ՀՄՄ առգրավվել

Արցախում մարտերը շարունակվում են, դրանք հատկապես ինտենսիվ են ճակատային գծի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ հակառակորդը շարունակում է զինտեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ կրել։

Նրա խոսքով՝ արևելյան ուղղությամբ՝ ժամը 14:10-ի սահմաններում Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ոչնչացրել են ադրբեջանական 2 տանկ, ինչպես նաև առգրավվել հետևակի մարտական 1 մեքենա:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։