4 նոյեմբերի 2020 - 17:38 AMT
Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատված փակ է․ ՊԲ-ն դիվերսանտների է փնտրում

Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են:

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում որոնողական գործողություններ է տանում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։