5 նոյեմբերի 2020 - 18:24 AMT
Բոլիվիայի նախկին նախագահն աջակցում է ՀՀ-ին ու Արցախին

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսն իր զորակցությունն է հայտնել Արցախի հայերին։

Twitter-ում տարածված տեսանյութում Մորալեսն Արցախի ու Հայաստանի համար խաղաղություն է խնդրում։

Բոլիվիայի նախկին առաջնորդը նաև նշում է, որ սոցիալական արդարության և խաղաղության համար պայքարը միշտ էլ կարևոր է լինելու։

Մորալեսը Բոլիվիայի նախագահի պաշտոնում է եղել 2006-ից մինչև 2019-ը․ նա երկիրն ամենաերկարը ղեկավարած նախագահն էր։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։