5 նոյեմբերի 2020 - 20:10 AMT
ՊԲ․ Շուշիի մոտակայքում կուտակված զրահամեքենաներ են ոչնչացվել

Նոյեմբերի 5-ին Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, պաշտպանության բանակի ստորաբաժանումների ճշգրիտ կրակով այն ոչնչացվել են, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա հայտնել է, որ օրվա ընթացքում տարբեր ուղղություններով հարձակման փորձեր են եղել, որոնք ՊԲ-ն չեզոքացրել է։

Ստեփանյանը նշել է նաև, որ Քարին տակ և Լիսագոր գյուղերի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։