6 նոյեմբերի 2020 - 14:57 AMT
Ադրբեջանը հրետակոծել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը

Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տիգրանակերտի հնագիտական ճամբարը։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է հնագետ, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։

Նա ահազանգել է Արցախում մշակութային ցեղասպանության մասին։

Արցախի Տիգրանակերտում պեղումներն իրականացվում են 2006 թվականից: Դեռևս 2020-ի օգոստոսին հնագետներն այնտեղ արժեքավոր գտածոներ էին պեղել։ Ուսումնասիրության հարուստ նյութ էր հայտնաբերվել վաղ քրիստոնեական հրապարակում և անտիկ թաղամասերում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։