87 տարեկանում մահացել է հայտնի գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին։ Այդ մասին հայտնել է ռուսական էստրադայի աստղ Ալլա Պուգաչովան Instagram-ի իր էջում։
«Ահա և վերջ։ Դու ընդմիշտ հեռացար մեզանից։ Անդառնալի կորուստ։ Ընկեր իմ, քեզ հնարավոր չէ մոռանալ։ Դու միշտ իմ սրտում ես»,- գրել է նա։
2019-ին Ժվանեցկու մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել։ Բուժման նպատակավ նա Օդեսայից Մոսկվա էր մեկնել և գտնվում էր ՌԴ նախագահի գործերի վարչությանը կից հիվանդանոցում։
Ժվանեցկին հանդես է գալիս բեմում 1960-ականներից և մեծ համբավ էր ձեռք բերել հատկապես ռուսալեզու լսարանի շրջանում՝ իր սրամիտ մենախոսությունների շնորհիվ։ 2020-ի հոկտեմբերին նա հայտարարեց համերգային գործունեությունն ավարտելու մասին։ Ժվանեցկին Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչում ունի։