6 նոյեմբերի 2020 - 23:37 AMT
Կորսիկայի ասամբլեան ճանաչել է Արցախի անկախությունը

Միջերկրականում գտնվող Կորսիկա կղզու Ասամբլեան ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին հատուկ բանաձև։ Այս մասին փոխանցում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Կղզին ունի հատուկ կարգավիճակ, մտնում է Ֆրանսիայի կազմի մեջ։

Ավելի վաղ կատալոնական Բերգա քաղաքը նույնպես ճանաչել էր Արցախի անկախությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։