9 նոյեմբերի 2020 - 12:50 AMT
Արյունաբանականին կրկին արյուն է անհրաժեշտ

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին արյուն է անհրաժեշտ՝ Արյան բանկում շարունակվում է անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը, ասվում է կենտրոնի ֆեսյբուքյան էջում:

Առավել անհրաժեշտ են ստորև նշված արյան խմբերը.

O(I) rh- (1-ին բացասական),

B(III) RH+ (3-րդ դրական)

B(III) rh- (3-րդ բացասական),

AB(IV) RH+ (4-րդ դրական),

AB(IV) rh- (4-րդ բացասական):

«Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն խնդրում ենք առաջնահերթ մոտենալ արյան նշված կարգերն ունեցող անձանց», - ասած է հայտարարության մեջ:

Արյուն կարելի է հանձնել երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00-ն: Խնդրում են մոտենալ անձնագրով:

Արյունատվության համար կան հակացուցումներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։