17 նոյեմբերի 2020 - 13:33 AMT
ՊԲ․ 200 զինծառայողի շրջափակման մեջ լինելու լուրը կեղծ է

Կատարյալ ապատեղեկատվություն է սոցիալական ցանցերում տարածված լուրը, թե իբր ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել Ուրյան բարձունքի ուղղությամբ, իսկ Ղուշչյուլլարի հատվածում պաշտպանության բանակում 200 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ։

«Հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է պահպանվել: Կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին», - տեղեկացնում են Պաշտպանության բանակից։

Ավելի վաղ Telegram-ի ադրբեջանական ալիքներում տեղեկություններ էին տարածվում հայ զինծառայողների գերեվարման մասին։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: