19 նոյեմբերի 2020 - 17:52 AMT
ԵՄ-ն €3 մլն կուղղի ԼՂ հակամարտությունից տուժածների կարիքներին

Եվրահանձնաժողովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտությունից տուժածների կարիքների համար €3 մլն-ի հումանիտար օգնություն հատկացնելու մասին։

Նշվում է, որ ԵՄ գործընկեր կառույցներին այս միջոցները կօգնեն բժշկական, պարենային ապահովման, ձմռանը պատրաստվելու և այլ ոլորտներում։

ԵՄ-ն հոկտեմբերին ևս €900,000 հումանիտար օգնություն էր հատկացրել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Բացի այդ, Արցախը Ադրբեջանին է հայձնում Շուշին, Բերձորը և Քարվաճառը։ Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: