ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Սոլովյովը Կարմի խաչի միջազգային կոմիտեի դաշտային առաքելության ներկայացուցիչ Պասկալ Հանթին և Ադրբեջանի ներկայացուցչին է ներկայացրել Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորածների ցուցակը։
Հանթի հետ հանդիպումը տեղի է ունեցել Ստեփանակերտում։ Ցուցակը կազմվել է ՌԴ ԱԻՆ խնդրանքով։ Ըստ Սոլովյովի՝ ցուցակում հիմնականում երիտասարդների անուններ են։ ԿԽՄԿ ներկայացուցիչը հավաստիացրել է, որ կնպաստի նրանց ճակատագիրը պարզելուն, գրում է ՏԱՍՍ-ը։
Այդ նույն ցուցակը փոխանցվել է Ադրբեջանին։
«Ադրբեջանական կողմն ասել է, որ ցուցակն արդեն մշակվում է։ Այսինքն իրենք իրենց ալիքներով նույնպես այդ ցուցակները փոխանցել են, արդեն աշխատանք է տարվում այդ ուղղությամբ»,- ասել է Սոլովյովը։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: