Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնել է Բաքու, փոխանցում է «Իզվեստիան»։
Բաքու այցից անմիջապես առաջ Շոյգուն Երևանում էր, բանակցություններ էր վարում Հայաստանից իր գործընկերոջ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա նշել էր, թե Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի գլխավոր խնդիրն արյունահեղություն թույլ չտալն է, և այդ խնդիրը դրել է նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։
Ընթերցեք նաև․ Շոյգուն՝ Փաշինյանին․ ԼՂ-ում մեր գլխավոր խնդիրն արյունահեղություն թույլ չտալն է