23 նոյեմբերի 2020 - 10:29 AMT
Ֆրանսիայի կողմից ԼՂ-ին հումանիտար օգնությամբ 1-ին ինքնաթիռը ժամանել է ՀՀ

Հայաստան է հասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարված Արցախի համար հումանիտար օգնության բեռով առաջին ինքնաթիռը։ Այդ մասին ֆեյսբուքան իր էջում տեղեկացրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը։

Հայաստան են բերվել բժշկական սարքավորումներ և դեղորայք՝ ամրապնդելու համար հայկական առողջապահական համակարգի հնարավորությունները, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ` այժմ ՀՀ-ում գտնվող տեղահանված արցախցիների համար։

Նշվում է, որ հաջորդ չվերթը Ֆրանսիայից սպասվում է նոյեմբերի 27-ին։

Նոյեմբերի 18-ին Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի ճանաչման մասին կոչն ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Սենատը որոշել էր քվերակության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրաեպտության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ։

Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։

Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։