Նոյեմբերի 16-ին ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հայտարարվել է, որ Արցախից ՀՀ տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68,000-ական դրամ աջակցություն։
Ավելի ուշ հրապարակվել է նաև ցանկը, թե ովքեր կարող են օգտվել այդ աջակցությունից, ովքեր՝ ոչ։
Դիմումը մերժվում է,
● եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, և ծնողը Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառման շահառու չէ,
● եթե 2020-ի հունվարից սեպտեմբերի 30-ը որևէ պահի նա ՀՀ-ում աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ է ստացել, կամ այդ ընթացքում նա ՀՀ-ում հաշվառված է եղել որպես անհատ, ձեռնարկատեր կամ դադարեցրել է ձեռնարկատիրոջ գործունեությունը ● եթե շահառուի անվամբ 2020-ի հոկտեմբերի համար նաև Արցախի պետբյուջեից կամ համայնքային բյուջեից աշխատավարձ/եկամուտ է ստացել,
● եթե շահառուն տղամարդ է` ծնված 1962-ի նոյեմբերի 10-ից 2002-ի սեպտեմբերի 27-ը, և չունի 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն,
● եթե 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ շահառուն ունի Հայաստանում կամ Արցախում կենսաթոշակ ստանալու իրավունք, և հոկտեմբերին կենսաթոշակի չափը կազմել է 68,000 դրամից ավելի,
● եթե շահառուն 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ չի գտնվել Հայաստանում կամ Արցախում,
● եթե շահառուի համար առկա է հաստատված դիմում:
Ծրագրի շահառուներին տրվում է լրացուցիչ միանվագ 15,000 դրամ (կեցավայրի ծախսերի փոխհատուցում), եթե նրանք ՀՀ-ում չունեն սեփականության կամ վարձակալության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք (բացառությամբ՝ գյուղատնտեսական նշանակության հողամասերի)։
Դիմելու համար պետք է օգտվել էլեկտրոնային եղանակով ստեղծված օոliոe.ssa.am հարթակից՝ նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 20-ը։
Անչափահաս երեխաների գումարը տրամադրվում է ծնողին, եթե երեխայի ծնողը կամ ծնողներից մեկը հանդիսանում է ծրագրի շահառու:
ՀՀ-ում Արցախի կառավարության շտաբի ֆեյսբուքյան էջին ուղղված բազմաթիվ արցախցիների բողոքներին՝ կապված հայտի լրացման հետ առաջացող խնդիրների հետ, շտաբը հորդորում է մոտենալ տարածքային սոցիալական բաժիններ՝ դիմումն առձեռն լրացնելու համար։