Հայաստանում նոյեմբերի 27-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 132,346-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1476-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Ապաքինվել է ևս 2094 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 105,149 է, փաստացի բուժվողներինը` 24,580-ը։
Մահվան ևս 30 դեպք կա, 22-ը՝ կորոնավիրուսից, 8-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2090 դեպք կա, այլ պատճառով՝ 527:
Մեկ օրում թեստավորվել է 3656 մարդ։ Ընդհանուր առմամբ, 502,607 թեստ է արվել։
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։