27 նոյեմբերի 2020 - 18:35 AMT
Դերբիի քաղխորհուրդը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

Մեծ Բրիտանիայի Դերբիի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին։ Այս մասին հայտնում է Արցախի արտգործնախարարությունը:

Նշվում է, որ բանաձևի համաձայն` Ադրբեջանի գործողություններն ընդգծում են Արցախի ժողովրդի նկատմամբ էքզիստենցիալ սպառնալիքը, և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն ակտիվ գործի՝ այն չեզոքացնելու համար՝ ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ ու նրանց իրավունքը՝ ազատ ապրելու իրենց պատմական հայրենիքում։

Քաղաքային խորհուրդը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել նույնպես ճանաչել Արցախի անկախությունը։