27 նոյեմբերի 2020 - 19:19 AMT
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել

Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել, փոխանցում է Pastinfo.am-ը։

Սաղաթելյանը նշել է, որ մեղադրանքում նկարագրված գործողությունների հետ ինքը կապ չունի, այն «երևակայական է»։ Նա նշել է, որ չի ընդունում մեղադրանքը, իսկ կատարվածն իր անձի դեմ ուղղված հետապնդում է։

Սաղաթելյանը հայտնել է, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը` պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով)՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակում։

ՀՀ-ում սեպտեմբերի 27-ից ռազմական դրություն է, սակայն նոյեմբերի 27-ի դրությամբ վերացվել է հավաքների ազատության արգելքը։ Նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման համաձայնությունից հետո երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են։