Հայաստանում դեկտեմբերի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 137,231-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1264-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան ևս 43 դեպք է գրանցվել, որից 35-ը՝ կորոնավիրուսից, 8-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2228 դեպք կա, այլ պատճառով՝ 567։
Ապաքինվել է ևս 1430 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 111,795 է։ Փաստացի բուժվողների թիվը 22,641 է։
Մեկ օրում թեստավորվել է 3375 մարդ, ընդհանուր առմամբ, 515,992 թեստ է արվել: