Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր հատվածներում` ճանապարհներ փակելով:
Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները շարունակվում են նոյեմբերի 10-ի լույս գիշերից։ Ինքը վարչապետը հայտարարել է, որ իր օրակարգում հրաժարական տալու հարց չկա։
Մասնավորապես, մի քանի տեղից ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտան, որոշ հատվածներում` Աբովյան, Սայաթ-Նովա, Խանջյան, Բաղրամյան և Միասնիկյան փողոցները։ Տեղում միջադեպեր են եղել նաև ցուցարարների և մեքենաների մեջ մնացած մարդկանց հետ։ Վերջիններից որոշները միացել են ակցիային։
Ոստիկանները փորձում են բացել փակ փողոցները, բերման են ենթարկում ցուցարարներին։
Փակ շուկայի հատվածում ճանապարհը փակվել էր կաղամբով և դդումով լցված սալյակներով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել ընդդիմության միասնական թեկնածուն. նա նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն է։