4 դեկտեմբերի 2020 - 10:57 AMT
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից, ամբուլատոր բուժում կստանա

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին, Aysor.am-ի փոխանցմամբ, հայտնել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

«Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել, բայց ամբուլատոր բուժումը պետք է դեռ շարունակի», - ասել է Ալթունյանը՝ նշելով, որ հրամանատարը դեռ չի վերադառնա բանակ` վերականգնողական արձակուրդում է։

Հոկտեմբերի 27-ին Հարությունյանն ազատվել էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, քանի որ ավելի վաղ վիրավորվել էր։ Նրա փոխարեն նշանակվել էր գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։