9 դեկտեմբերի 2020 - 15:26 AMT
ՌԴ ռազմաբժիշկները լրացուցիչ բուժկետեր են բացել Արցախում

ՌԴ պաշտպանության նախարարության ռազմաբժիշկները լրացուցիչ բուժկետեր են բացել Արցախում՝ մեկ օրում բուժօգնություն է տրամադրվել 35 պացիենտի, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Առաջնային բուժօգնության համար ռազմաբժիշկները լրացուցիչ բուժկետեր են բացել Ստեփանակերտում, Խոջալուում և Լաչինի միջանցքում գտնվող ՌԴ խաղաղապահների դիտակետում»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Բուժկետերում աշխատում են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հոգեբաններ։

Բուժկետերը հագեցած են ժամանակակից սարքավորումներով՝ մասնագետները կարող են զննել և առաջնային ախտորոշում իրականացնել տեղերում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. Ria Novosti