11 դեկտեմբերի 2020 - 11:18 AMT
Կաթվածահար էր Երևանի մետրոյի երթևեկությունը

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:08-ին, կաթվածահար էր եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

Բնականոն աշխատանքը վերսկսվել է 09:45-ին։

Ցուցարարները մետրոպոլիտենում ակցիա էին արել նաև դեկտեմբերի 8-ին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերը շարունակվում են պատերազմը դադարեցնելու նոյեմեբերի 10-ի լույս գիշերվա ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հայտարարությունից հետո։