Դեկտեմբերի 10-ից համացանցում տարածվող տեսանյութում ադրբեջանցի զինծառայողը պատմում է, թե ինչպես են իրենց «պակիստանցի եղբայրները» օգնել մարտի դաշտում:
Պակիստանը ջերմ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, որոնց պատճառով մինչ օրս չի էլ ճանաչել Հայաստանի անկախությունը:
«Ուզում եմ ընդգծել, որ Պակիստանից մեր եղբայրները եկան և օգնեցին մեզ: Նրանցից ոմանք մեզ հետ թուրքերեն էին խոսում, ասում էին...», - այդ պահին հաղորդավարն ընդհատել է նրան։
Հոկտեմբերի վերջին ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հայտնել էր, որ Պակիստանից զինյալների առնվազն մեկ խմբաքանակ է ուղարկվել Ադրբեջան՝ մարտերին մասնակցելու համար։
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրիքան Ադրբեջանին Մերձավոր Արևելքից ավելի քան 2000 վարձկան է մատակարարել՝ Լեռնային Ղարաբաղի մարտերին մասնակցելու համար։ Այդ մասին, Հայաստանից բացի, բարձրաձայնել են նաև շատ պետությունների ղեկավարներ, արտաքին գործերի գերատեսչություններ և անգամ հետախուզություններ։ Հայկական կողմը մարտի դաշտում գերեվարել է առնվազն 2 սիրիացու։