27 փետրվարի 2009 - 12:21 AMT
Արոնյանն անընդմեջ երկրորդ պարտությունն է կրել Լինարեսում
Ավարտվել է Շախմատի «Լինարես-2009» գերմրցաշարի առաջին շրջանի յոթերորդ եւ եզրափակիչ փուլը, որտեղ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել, այս անգամ ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկից (առաջինը Գրիշչուկից էր): Օլիմպիական չեմպիոնը հանձնվեց պարտիայի 44-րդ քայլում: Հաղթելով հայ շախմատիստին` Իվանչուկը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Առաջատարը կրկին Ալեքսադնր Գրիշչուկն է, որն ունի 5 միավոր:

Երկրորդ փուլը Արոնյանը կսկսի Մագնուս Կարլսենի դեմ պարտիայից, որի հետո ոչ ոքի խաղաց մրցաշարի մեկնարկին:

7-րդ փուլի արդյունքները` Արոնյան-Իվանչուկ-0-1, Անանդ-Գրիշչուկ, Ռաջաբով-Կարլսեն, Դոմինգես-Վան Յուէ-ոչ ոքի:

Դասավորությունն առաջին շրջանից հետո` Գրիշչուկ-5, Իվանչուկ-4 միավոր; Արոնյան, Անանդ-3,5-ական միավոր, Դոմինգես-3 միավոր, Ռաջաբով, Վան Յուէ-2,5-ական միավոր:

8-րդ փուլի զույգերը` Գրիշչուկ-Դոմինգես, Կարլսեն-Արոնյան, Իվանչուկ-Վան Յուէ, Ռաջաբով-Անանդ: