Հայաստանում դեկտեմբերի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 148,682-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 357-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նախորդ օրը կիրակի էր, երբ ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատում, ինչով էլ պայմանավորված է քիչ թեստավորումների թիվը։
Մահվան ևս 18 դեպք է գրանցվել, 17-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3121 դեպք կա, այլ պատճառով՝ 618։
Ապաքինվել է ևս 797 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 125,966 է։ Փաստացի բուժվողների թիվը՝ 19,595 է։
Դեկտեմբերի 13-ին կատարվել է 1373 թեստավորում, ընդհանուր առմամբ կատարվել է 549,732 թեստավորում: