27 փետրվարի 2009 - 16:53 AMT
ՀԲ կօգնի Հայաստանին եւ Կոնգոյին` գլուխ հաղթահարելու ֆինանսական ճգնաժամի հետեւանքները
Հայաստանն Կոնգոն կդառնան Համաշխարհային բանկի (ՀԲ) հրատապ օգնությունը ստացող առաջին երկրները: Հատուկ ծրագիրը կոչված է ամենաաղքատ երկրներին օգնելու հաղթահարել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները:

ՀԲ հաղորդել է, որ Հայաստանը կստանա $35 միլիոն, իսկ Կոնգոն` $100 միլիոն: Հայտարարության մեջ ասվում է, որ այդ օգնությունը կաջակցի Հայաստանին` ճանապարհների կառուցման եւ փոքր բիզնես կատարված ներդրումների հաշվին ապահովելու 280 հազար աշխատավոր տեղեր, հաղորդում է Ռադիո Սվոբոդան:

Ավելի վաղ Համաշխարհային բանկը հավանություն էր տվել Հայաստանին $85 մլն չափով վարկի տրամադրումը` համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը հաղթահարելու գործում հանրապետությանը աջակցություն ցուցաբերելու նպատակով: Վարկը տրամադրվել է 20 տարի ժամկետով` 10 տարի արտոնյալ ժամանակաշրջանով: Վարկը տրամադրվել է 4 ծրագրի զարգացման համար, որոնցից երեքը կիրականացվեն Միջազգային զարգացման ասոցիացիայի հովանու ներքո: Նշված գումարից 8 մլն դոլարը հատկացվում է Սոցիալական ներդրումների հիմնադրամի, 2 մլն դոլարը` փոքր ագրոբիզնեսի եւ գյուղական ոլորտում ձեռներեցության զարգացման, 25 մլն դոլարը` գյուղական ճանապարհների, 50 մլն դոլարը` «Փոքր եւ միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված նախագծերի ֆինանսավորման հասանելիություն» նախագծի իրագործման համար: