16 դեկտեմբերի 2020 - 12:13 AMT
ԱԳ նախարարն աշխատանքային այցով Բրյուսել կմեկնի

Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, փոխանցում են ԱԳՆ-ից։

Նշվում է, որ դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը։

«Նիստը վարելու են նախարար Արա Այվազյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բելգիա աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ: