16 դեկտեմբերի 2020 - 20:37 AMT
ՊՆ․ Հայերի մի մասը շրջափակումից դուրս է բերվել

Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է դեկտեմբերի 16-ին մի շարք ադրբեջանական տելեգրամ-ալիքներում տարածվող` հայ զինվորների շարասյան տեղաշարժի վերաբերյալ տեսանյութը։

ՊՆ-ում նշել են, որ տեսանյութում հայ զինծառայողների մի խումբ դուրս է բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։

«Տեսանյութը համապատասխանում է իրականությունը։ Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբի գործուն քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ», - ասվում է հայտարարությունում։

Խծաբերդ-Հին Թաղեր տարածքում գերության մեջ է ընկել մոտ 60 զինծառայող, զգալի մասը՝ Շիրակի մարզից։ Գերիների հարազատները ճանաչել են նրանց տեսանյութերում ու բողոքի ակցիաներ են իրականացնում մարզում։