Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհը Լիսագորի հատվածում տեղ-տեղ անանցանելի է: Տեղացած առատ ձյան մաքրման ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում:
Արցախում փակ և դժվարանցանելի այլ ճանապարհներ չկան, հայտնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Միջշրջանային ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ Սյունիքի մարզում առատ ձյուն է տեղում: Ճանապարհն ընդհանուր առմամբ անցանելի է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: