18 դեկտեմբերի 2020 - 12:32 AMT
ԵԽ-ում Կիպրոսի նախկին պատգամավորը պատմական Հայաստանի քարտեզն է հրապարակել

Եվրոպական խորհրդարանում Կիպրոսի նախկին պատգամավոր Էլենի Թեոհարուսը թվիթերում տարածել է ծովից ծով Հայաստանի քարտեզն ու գրել, թե «սա է Հայաստանի պատմական սահմանները»։

Մեկ այլ գրառմամբ էլ ԵԽ պատգամավորը տարածելով նույն քարտեզը՝ կատակել է, թե «չնայած վերջին շաբաթների ինտենսիվությանը, այսօր Հունաստանի և Հայաստանի սահմանին տիրում է բացարձակ անդորր»:

Հունաստանի ու Թուրքիայի հարաբեությունների լարման ֆոնին՝ այդ երկրից հայանպաստ հայտարարություններ հաճախ են լսվում։ Թուրքիան հավակնություններ է ներկայացնում Արլ Միջերկրականում, որը Հունաստանը համարում է իր սուվերեն տարածքի մասը։