18 դեկտեմբերի 2020 - 12:41 AMT
ՀՀ վարչապետը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին` հոր մահվան պատճառով, տեղեկացնում է Aysor.am-ը վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը հղումով։

Հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին։

Նույն օրը նիստում ԱՊՀ ղեկավարները հեռավար կարգով կքննարկեն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի, ԱՊՀ շրջանակում համագործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային նշանակության մի շարք հարցեր:

Փաշինյանի հայրը ՝ Վովա Փաշինյանը, մահացել է դեկտեմբերի 16-ին ՝ 80 տարեկան հասակում: