18 դեկտեմբերի 2020 - 14:51 AMT
Պուտին․ ԼՂ հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության վտանգը

Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության ռիսկը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ռազմական բախումները, ցավոք, մարդկային մեծ կորուստների հանգեցրին, սրեցին առանց այդ էլ բարդ իրավիճակն Անդրկովկասում, մեծացրին տարածաշրջանում ահաբեկչության տարածման վտանգը»,-հայտարարել է նա։

Պուտինը նման հայտարարություն է արել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում Ադրբեջանն Արցախի դեմ էր դուրս բերել նաև ահաբեկիչ-վարձկանների, որոնք տարածաշրջան էին բերվել ուրքիայի անմիջական միջամտությամբ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։