27 փետրվարի 2009 - 20:19 AMT
Ադրբեջանը խաղաղապահների երկու լրացուցիչ ջոկատ է ուղղել Աֆղանստան
Ադրբեջանը Աֆղանստան է ուղղել լրացուցիչ խաղաղապահական ուժեր` ընդհանուր թվով 45 հոգուց բաղկացած երկու ջոկատ: Աֆղանստանում արդեն գտնվում են ադրբեջանական խաղաղապահների երկու ջոկատներ (47 հոգի): Դրանք մտնում են թուրքական զորամասի կազմի մեջ:

Ադրբեջանի խորհրդարանը հավաքակազմի մեծացման մասին որոշումն ընդունել է 2008թ. հոկտեմբերին, հաղորդում է ANS-PRESS-ը:

Ավելի վաղ ադրբեջանցի խաղաղապահները տեղակայվել էին նաեւ Կոսովոյում: Բայց այն բանից հետո, երբ շրջանը հռչակեց իր անկախությունը Սերբիայից (այդ քայլը Բաքվում ապօրինի հայտարարեցին), ադրբեջանցի զինծառայողները հետ կանչվեցին Կոսովոյից: