24 դեկտեմբերի 2020 - 17:21 AMT
ՎԲԵԹ. Հայաստանում սպորտի զարգացումն առաջնահերթություն է

Վերջերս կայացել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը, որն իրականացվել է ՎԲԵԹ-ի աջակցությամբ:

Տարբեր քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարում էր ավելի քան 400 բռնցքամարտիկ:

ՎԲԵԹ ընկերության ռազմավարության մեջ մեծ դեր ունի պրոֆեսիոնալ սպորտի զարգացումը և հայ մարզիկների ձեռքբերումների գնահատումն ու աջակցությունը, որն էլ իր հերթին կնպաստի ուղիղ կենտրոնացմանը դեպի սպորտ և միջազգային մրցաշարերում նոր տիտղոսների նվաճմանը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ գործակցության շրջանակում ՎԲԵԹ-ը պատրաստակամություն է հայտնել տղամարդկանց և կանանց տարբեր քաշային կարգերի բռնցքամարտի առաջնությունների կազմակերպման և պարգևատրման հարցում:

ՎԲԵԹ-ի հանրային կապերի պատասխանատու Անդրանիկ Սևոյանը հայտնել է, որ ընկերությունը միշտ եղել է սպորտի կողքին և նույնկերպ աջակցելու է՝ մեծացնելով գործակցությունների շրջանակը և ընդգրկելով հանրության մեջ մեծ սեր և ուշադրություն վայելող սպորտաձևերը: