29 դեկտեմբերի 2020 - 17:45 AMT
Կուսակցություն հիմնելը կհեշտանա, ֆինանսական թափանցիկությունը՝ կմեծանա․ Նոր օրենքն ընդունվել է

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթը:

Նախագիծն ընդունվել է 99 կողմ և 1 դեմ ձայներով:

Փաթեթով նախատեսվում է հեշտացնել կուսակցությունների գրանցման և ստեղծման ընթացակարգերը:

Ազգային ժողովում նախագիծը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը:

Ըստ նրա՝ նախագծի առանցքային նպատակը երկրում ավելի առողջ քաղաքական դաշտ ու այնպիսի կուսակցական համակարգ ունենալն է, որտեղ կուսակցությունները կլինեն պակաս ապագաղափարական, պակաս անձակենտրոն, ֆինանսական առումով՝ ավելի հաշվետու և թափանցիկ:

Նոր օրենքի համաձայն՝ կուսակցությունները չեն կարող ֆինանսավորվել բիզնեսից ու օտարերկրյա կազմակերպություններից, կաճի պետության կողմից տրամադրվող ֆինանսավորման չափը։ Կուսակցության ղեկավարը կամ ղեկավար կազմը զրկվում է միանձնյա որոշումներ ընդունելու հնարավորությունից, աճում է շարքային կուսակցականների դերը։ Օրինակ՝ կուսակցության ղեկավարի ընտրությունը նոր օրենքով դառնում է փակ գաղտնի՝ կուսակցականների վրա ճնշումներից խուսափելու համար։

Ընթերցեք նաև․ Նախագիծ․ Կուսակցություն կարող են ստեղծել նաև 18 տարեկանները, որոշ պահանջներ բարդանում են