6 հունվարի 2021 - 16:02 AMT
Pfizer-ի պատվաստանյութով պատվաստվելուց հետո Նորվեգիայում 2 մարդ է մահացել

Նորվեգիայում 2 մարդ է մահացել ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների մշակած՝ Covid-19-ի դեմ պատվաստանյութով պատվաստվելուց հետո, փոխանցում է ՌԲԿ-ն։

Երկու մահացածն էլ ապրել են ծերանոցում, նրանք մահացել են պատվաստումից մի քանի օր անց։

Փորձագետները դեռ պետք է պարզեն՝ մահվան պատճառը պատվաստանյութն է, թե դա պատահականություն է։

Ըստ տվյալների՝ Նորվեգիայում այժմ պատվաստվում են միայն «թույլ ու հիվանդ մարդիկ, որոնք ծանր հիվանդություններ ունեն»։

Եվրահանձնաժողովը դեկտեմբերի 21-ին հաստատել է Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութի զանգվածային օգտագործումը։ Համատեղ ստեղծված պատվաստանյութը Նորվեգիայում սկսել են ներարկել 2020-ի դեկտեմբերի 27-ից։ Առաջինը պատվաստվել են Օսլոյի ծերանոցներից մեկի բնակիչները։ Նշվում է, որ Նորվեգիայի ծերանոցներում շաբաթական 400 մարդ է մահանում, հետազոտողները հետևելու են` պատվաստանյութից հետո այս ցուցանիշը կավելանա, թե ոչ։ Pfizer-ի պատվաստանյութի ներարկումից հետո առաջին անգամ չէ, որ մարդ է մահանում․ ԱՄՆ-ում 6 մարդ էր մահացել պատվաստվելուց հետո։