7 հունվարի 2021 - 12:24 AMT
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ի հումանիտար իրավիճակն ու մարտահրավերների հաղթահարումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակին, առաջացած մարտահրավերների հաղթահարմանը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին պատերազմի օրերին ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին և տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Ֆրանսիան Հայաստանին պատերազմի օրերին ու դրանից հետո հումանիտար օգնություն ուղարկած երկրներից է։