7 հունվարի 2021 - 13:55 AMT
ԱԻՊԾ․ Որոնումները շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի և Մատաղիս-Թալիշ ուղղություններով

Արցախում որոնողական աշխատանքները հունվարի 7-ին շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի և Մատաղիս-Թալիշ ուղղություններով, հայտնել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը, Armenpress-ը։

Նա նշել է, որ հունվարի 6-ին որոնողական աշխատանքների արդյունքում որևէ աճյուն չի հայտնաբերվել:

«Աշխատանքները շարունակվում են և շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև համոզվենք, որ տարածքը մաքուր է»,- նշել է Թադևոսյանը:

Արցախում ռազմական գործողությունների դադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1188 աճյուն: