8 հունվարի 2021 - 11:13 AMT
Նախարարը՝ սպառման կրճատման մասին․ Պատճառը մարդկանց տրամադրության անկումն է, ոչ թե եկամտի պակասը

Հայաստանում վերջին ամիսներին սպառումը խիստ կրճատվել է, պատճառը հիմնականում մարդկանց տրամադրության անկումն է, ոչ թե եկամուտների պակաս, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Առաջին ալիքին հարցազրույցում։

«Մենք տեսնում ենք վիճակագրական տվյալներից և շուկայից, որ մարդկանց եկամուտներն այնքան չեն ընկել, ինչքան սպառողունակ են, այսինքն մարդիկ ուղղակի փողը չեն ծախսում, հետևաբար արտաքինից թվացող խնայողությունների սպառումն իրականում չկա, այսինքն մարդիկ փող ունեն»,- ասել է նա։

Անդրադադառնալով գնաճին՝ նախարարը նշել է, որ այն նոյեմբերին թույլատրելի սահմանաչափից քիչ է եղել, ապրանքների գները աճել են թույլատրելի սահմանների մեջ՝ 2% կամ ավելի քիչ։

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2020-ին Հայաստանում 8%-անոց տնտեսական անկում կգրանցվի, 2021-ին տնտեսական աճը կկազմի 3․1%, իսկ 2022-ին՝ 4․5%: