9 հունվարի 2021 - 11:21 AMT
Ավելի քան 48,000 փախստական է վերադարձել Արցախ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ պատերազմի ավարտից հետո ավելի քան 48,000 փախստական է վերադարձել Արցախ, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ հունվարի 8-ին Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով 225 փախստական է տեղափոխվել։

«Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության է վերադարձել 48,059 փախստական։ Ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահվում են քաղաքացիների անվտանգ վերադարձը մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն են ցուցաբերում, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկում են իրականացնում 23 դիտակետում։